1866 դիտում
15:46 13-01-2021
Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արմավիրի մարզում
Հունվարի 12-ին ճանապարհային ոստիկանության՝ հանրապետության մարզերը սպասարկող 2-րդ գումարտակի, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում։
Միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեց 40 օրինազանց վարորդի նկատմամբ, 11 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենան շահագործող 5 վարորդ, 1 վարորդ մեքենան վարում էր առանց հաշվառման համարանիշերի, իսկ 3 վարորդներ համարանիշը սահմանված տեղում չէին փակցրել։ Հայտնաբերվեց 4 տրանսպորտային միջոց, որոնք հետախուզվում էին ճանապարհային ոստիկանության և այլ գերատեսչության կողմից։ 9 վարորդ մեքենան վարում էր հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով, 8-ը՝ ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով։
Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1506 դիտում
09:53 21-05-2019
Մայիսի 13-ից 19-ը ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3126 դիտում
20:40 02-03-2022
Մարտի 1-ին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Աբովյան քաղաքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
520 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
385 դիտում
20:39 24-04-2024
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը