211652_close_icon
views-count2022 դիտում article-date 13:42 13-01-2021

Զելենսկին Մասկին հրավիրել է Ուկրաինա՝ այցելելու ակադեմիկոս Կորոլյովի տիեզերագնացության թանգարան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկին Ուկրաինա է հրավիրել: Զելենսկին իր թվիթերյան էջում գրել է, որ Մասկն Ուկրաինայում կարող է այցելել Հրթիռների և տիեզերական տեխնոլոգիաների գլխավոր ճարտարագետ, ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովի անվան տիեզերագնացության ազգային թանգարան։ «Ցանկանում եմ Սերգեյ Կորոլյովի վաղեմի երկրպագու Իլոն Մասկին հրավիրել Ուկրաինա՝ այցելելու նրա անվան տիեզերագնացության թանգարան»,- գրել է Զելենսկին՝ վերահրապարակելով Մասկի՝ 2020-ի ամռանն արված գրառումը, որում Մասկը նշում է, որ «զրուցել է աշխարհում լավագույններից մեկի՝ Կորոլյովի ընտանիքի հետ»։ Ավելի վաղ Մասկը, պատասխանելով «Ռոսկոսմոս»-ի՝ Սերգեյ Կորոլյովի ծննդյան օրը նշելու մասին հրապարակմանը, Twitter-ում գրել էր, որ «նա հոյակապ էր»։ Հիշեցնենք՝ Կորոլյովի ղեկավարությամբ, Խորհրդային Միությունը 1950-60-ականներին ստեղծել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, արձակել է Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը, առաջին մարդն է ուղարկվել տիեզերք, ինչպես նաև առաջին ավտոմատ կայանն է հասցրել Լուսին, և իրականացրել է առաջին անգամ մարդու մուտքը բաց տիեզերք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր