211652_close_icon
views-count1665 դիտում article-date 22:48 12-01-2021

Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով 7 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում պատմության ուսուցիչ Սամուել Պատիի անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած սպանության գործի հետաքննության շրջանակներում 7 մարդ է ձերբակալվել, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1039980.html]«Արմենպրես»[/url]-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ձերբակալվածները մասնակցել են քննարկումների նույն խմբերին, որոնցում եղել է մանկավարժին սպանած Աբդուլահ Անզորովը: Ավելի վաղ հաղորդվել էր այդ գործով բազմաթիվ ձերբակալվածների մասին։ Մասնավորապես, դեկտեմբերի սկզբին ԶԼՄ-ները հայտնել են երիտասարդների ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Անզորովի հետ շփվելու մեջ։ Փարիզի մոտակայքում հոկտեմբերի 16-ին հարձակում է տեղի ունեցել պատմության ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Պատիի վրա, որը դասերի ժամանակ ցուցադրել Է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվողը նրան գլխատել է Կոնֆլան Սենտ Օնորին համայնքի դպրոցի մոտ, իսկ հետո գնդակահարվել է ոստիկանության կողմից: Դատախազության տվյալներով՝ մարդասպանը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին, չեչենական ծագում է ունեցել, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ է ստացել:

Նմանատիպ նյութեր