«Ռոստելեկոմը»՝ «Ալաշկերտի» նոր հովանավոր
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Ուրախ ենք տեղեկացնել «Ալաշկերտի» և «Ռոստելեկոմ» ընկերության միջև համագործակցության մեկնարկի մասին:
«Շնորհակալ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանն այս կարևոր պահին մեր ակումբի և հայկական ֆուտբոլի կողքին կանգնելու համար:
Վստահ ենք, որ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար և կնպաստի նոր ձեռքբերումների ու հաղթանակների կայացմանը»,- նշել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը:
Այսպիսով, մրցաշրջանի երկրորդ հատվածից սկսած «Ռոստելեկոմ» ընկերության տարբերանշանը կլինի «Ալաշկերտի» խաղաշապիկների վրա»: