211652_close_icon
views-count3166 դիտում article-date 16:51 05-07-2017

Ամփոփվել են «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև…» ֆոտոմրցույթի արդյունքները

Հուլիսի 4-ին Հանրապետության հրապարակին մոտ տեղակայված Կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում ամփոփվեցին «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև…» ֆոտոմրցույթի արդյունքները և առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին մրցանակներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Outdance և Օտարը հեռուստասերիալների գլխավոր հերոսների դերակատարները։ Ֆոտոմրցույթը մեկնարկել էր ապրիլի 15-ին և տևել մինչև մայիսի 31-ը, մասնակցել կարող էին միայն ընկերության ակտիվ բաժանորդները։ «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև…» ֆոտոմրցույթը նպատակ ուներ բացահայտելու ընկերության բաժանորդների նախասիրությունները, կարծիքները և շնորհակալություն հայտնելու հավատարիմ բաժանորդներին։ «Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի կարծիք, ինչպես ծառայությունների, այնպես էլ սպասարկման վերաբերյալ։ Ամեն օր մենք ստանում ենք գոհունակության ու շնորհակալության խոսքեր մեր բաժանորդներից և հավատացնում եմ Ձեզ՝ յուրաքանչյուր նամակ, առաջարկ, կամ անգամ բողոք քննվում և ուսումնասիրվում է մեր մասնագետների կողմից։ Այսօր մենք էլ ուրախ ենք հետաքրքիր հանգստի հնարավորություն ընձեռել հավատարիմ բաժանորդներից մեկին, ով ակտիվ մասնակցություն էր ցուցաբերել ֆոտոմրցույթին»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Պայմանները շատ պարզ էին՝ բաժանորդը պետք է իր ֆեյսբուքյան էջում հրապարակեր այնպիսի նկար, լուսանկար կամ գրաֆիկ պատկեր, որը կարտահայտեր նրա սերը «Ռոստելեկոմ» ընկերության և մատուցած ծառայությունների նկատմամբ, այնուհետև նկարն անհրաժեշտ էր տեղադրել ընկերության պաշտոնական էջում։ Առավելագույն թվով հավանումներ (like-եր) ստացած տասը մասնակիցներից ընկերության հանձնաժողովը ընտրեց 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրածներին։ Առաջին մրցանակը՝ երկու ավիատոմս դեպի Վիենա, շնորհվեց Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Մելիքյանին, («Ռոստելեկոմ» բաժանորդ է հանդիսանում 2013 թվականից), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Սմարթբոքս սարքեր։ *** «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ: *** «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

Նմանատիպ նյութեր