211652_close_icon
views-count6904 դիտում article-date 13:12 11-01-2021

Փաշինյանն այլևս տեղաշարժվում է «Ալֆա»-ի և Ոստիկանության զորքերի օգնությամբ․ Yerkir.am

Իշխող ռեժիմը, սարսափահար լինելով քաղաքացիների զայրույթից, վաղ առավոտյան, ժամը 6:00-ից սկսած, ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի, ոստիկանության զորքերի մոտ 3.000 ներկայացուցչի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ն համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի և այլնի միջոցով ապահովել է Նիկոլ Փաշինյանի՝ օդանավակայան հասնելը և դեպի Մոսկվա ուղևորվելը: Գրում է [url=https://www.yerkir.am/news/view/225993.html?fbclid=IwAR2e7s1a7Vtmnh2BVH1AZzYhEEv3NDvZZcp7MUTluah-MKonfmFCxPOBTiY]Yerkir.am[/url]-ը։ Փաստենք, որ հայոց նորանկախ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ էր, որ պետության ղեկավարը երկրից հեռանում է գրեթե բոլոր տեսակի ուժային կառույցների՝ նման քանակի ներգրավվածությամբ և նրանց կողմից իրականացված արտակարգ միջոցառումների օժանդակությամբ, ինչն աննախադեպ իրադարձություն էր: Օդանավակայանում ևս ներգրավված են եղել հսկայական թվով ոստիկաններ, որոնք, 3-4 շարք պատ կազմած, կանխել են Փաշինյանի՝ օդանավակայան մուտքի հնարավոր խոչընդոտները: Ժամը 6:00-ից սկսած, մինչ Փաշինյանի գաղտնի սողոսկումը, փակվել են դեպի օդանավակայան տանող բոլոր ճանապարհները, ինչի պատճառով քաղաքացիները ևս չեն կարողացել պլանավորված ժամին հասնել օդանավակայան: Ոստիկանները հրաժարվել են ճանապարհները բացել նաև Փաշինյանի տեղաշարժը լուսաբանող լրատվամիջոցների առջև: Չնայած այս ամենին՝ քաղաքացիների մի մասին հաջողվել է հասնել օդանավակայան տանող խաչմերուկ և կազմակերպել անհնազանդության ակցիա: Արդյունքում՝ Փաշինյանի ավտոշարասյունը քաղաքացիների սուլոցների, ավտոմեքենաների ձայնային ազդանշանների, այն է՝ «ամոթանքի և նսեմացման լծի» տակով ճողոպրել է օդանավակայան: Ակցիայի ավարտին մասնակիցները հայտարարել են, որ, եթե Մոսկվայում ստորագրվի մի պայմանագիր, որը Հայաստանի և հայության շահերին դեմ է, Փաշինյանի համար փակ են լինելու ոչ թե փողոցները, այլ ամբողջ Հայաստանի երկինքը, նա այլևս չի վերադառնալու Հայաստան:

Նմանատիպ նյութեր