211652_close_icon
views-count1636 դիտում article-date 13:04 11-01-2021

Ժապարովը Ղրղզստանի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում ավելի քան 80 տոկոս ձայներով

Սադիր Ժապարովը քվեաթերթիկների ավելի քան 74 տոկոսի ձեռքով հաշվելու արդյունքներով 83,9 տոկոս ձայներով առաջատարն Է Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում, որոնք անցկացվել են հունվարի 10-ին, վկայում են հանրապետության ԿԸՀ-ի կայքում զետեղված տվյալները: Երկրորդ տեղը 5,56 տոկոս ձայներով զբաղեցնում Է ընդդիմադիր թեկնածու Ադահան Մադումարովը: Գրում է [url=https://www.interfax.ru/world/744535]interfax[/url]-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արձանագրություններ են ստացվել 1816 ընտրատեղամասերից: Ձայների 98 տոկոսի հաշվելու արդյունքներով, Ժապարովը Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում հաղթանակ է տանում 79,2 տոկոս ձայներով: Ընդամենը Ղրղզստանի նախագահի պաշտոնի համար հունվարի 10-ին անցկացված վաղաժամկետ ընտրություններում պայքարել է 17 թեկնածու: Ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 39 տոկոս: Ղրղզստանում պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների հետ միասին հունվարի 10-ին հանրաքվե է անցկացվել կառավարման ձևի շուրջ: Ընտրողների 81 տոկոսը քվեարկել է հանրապետությունում կառավարման նախագահական ձևի օգտին, ընտրողների 10,94 տոկոսն ընտրել է խորհրդարանական հանրապետությունը, ընտրողների 4,45 տոկոսը քվեարկել է «բոլորի դեմ»: Ժապարովը երկրում իշխանության է եկել անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հոկտեմբերյան բողոքներից և այնուհետև բռնկած անկարգություններից հետո: Նախագահի ընտրություններին մասնակցելու համար նոյեմբերի 14-ին նա վայր է դրել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները և դադարեցրել վարչապետի պարտականությունների կատարումը։

Նմանատիպ նյութեր