211652_close_icon
views-count3302 դիտում article-date 10:20 29-11-2018

Սալոմե Զուրաբիշվիլին 59,56 տոկոս ձայներով հաղթում Է Վրաստանի նախագահի ընտրություններում

Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ձայների 59,56 տոկոսով հաղթում է Սալոմե Զուրաբիշվիլին, Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 40,44 տոկոսը: Տվյալները հրապարակել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընտրատեղամասերի 99,7 տոկոսից ստացված տվյալների ամփոփումից հետո: Ըստ ԿՀԸ-ի՝ Չուրաբիվշիլի օգտին քվեարկել է 1 մլն 146 հազար 63 մարդ, Վաշաձեի օգտին՝ 778 հազար 167 մարդ: «Շատ նորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերված վստահության համար, ես լինելու եմ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, թե նրանց, ովքեր աջակցեցին ինձ, թե նրանց, ովքեր չքվեարկեցին իմ օգտին»,- ասել է Զուրաբիշվիլին լրագրողներին Թբիլիսիում՝ նշելով, որ իր կարևորագույն խնդիրն է համարում հասարակության համախմբումը, երկրում հանգստության ու կայունության հաստատումը:

Նմանատիպ նյութեր