2707 դիտում
12:07 11-01-2021
Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների. Գորբաչովը նշել է՝ ինչպիսին պետք է լինի Արցախյան հակամարտության լուծումը
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում, միևնույն ժամանակ նա նշել է, որ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին ... շատ դժվար հարց է, հին, արմատացած անցյալում: Երբ այն սրվել էր, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետությունների, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Եվ հետո Ռուսաստանն էր փորձում»,- [url=https://ria.ru/20210111/karabakh-1592526522.html?fbclid=IwAR1CBYw9fjNX53EQKLwytU-pufU6GQE_5Bd9GJwVOfRVa6rOci6aBK_m_FE]ria.ru[/url]-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը երկիրը ղեկավարում էր 1980-ականների վերջին ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:
Խորհրդային Միության նախկին ղեկավարը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն դադարեցվել են, կարևոր է կանգ չառնել դրա վրա, և խնդիրը չլուծված թողնել ևս մի քանի տասնամյակ:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից ՝ առանց հաղթողների և պարտվողների»,- նշել է Գորբաչովը:
Նմանատիպ նյութեր
4782 դիտում
19:50 01-06-2018
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից». Արմեն Աշոտյան
949 դիտում
09:35 05-07-2023
Հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է, կամ ինչպիսին պետք է լինի մեր պետությունը․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1012 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
991 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր