1245 դիտում
23:40 21-04-2020
Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը չի կարող ընդունելի լինել առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքի. ՀՀ Աժ փոխնախագահ
Արցախի Հանրապետությունը լինելով` ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, իր կարգավիճակը կերտել է ազատ և անկախ պետականության ստեղծմամբ։
Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը չի կարող ընդունելի լինել առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքի։
Ինստիտուցիոնալ առումով, Արցախի Հանրապետությունը իր կարգավիճակով միջազգային հարթակում հանդես է գալիս իրավական բոլոր նորմերին համապատասխան։ Օրեր առաջ տեղի ունեցած վերջին ընտրություններն Արցախում, դրա վառ դրսևորումն է, այն ցույց տվեց և աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախի Հանրապետությունում կարող են տեղի ունենալ միջազգային ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ։ Միջազգային հանրությանն Արցախյան հակամարտությունը չպետք է ճանաչելի լինի որպես ընդամենը տարածքային վեճ։
Այսօր, եթե կան խնդիրներ արտաքին վեկտորում, պետք է տրվեն նաև համապատասխան բացատրություններ, ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ավելի խորությամբ պետք է ընկալեն և ընդունեն առկա իրադրությունը. Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորման հարցը` միջազգային հանրությանը մատուցելու գլխավոր հիմքը, պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը։
Սկզբունք, որը Արցախի ժողովուրդը վաստակել է իր երկարամյա բազմաչարչար պայքարի արդյունքում և շնորհիվ իր անկոտրում կամքի` հանուն ազատության ու անկախության, հանուն ազգային ինքնության պահպանման ու զարգացման:
[b]ՀՀ Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2092 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար