211652_close_icon
views-count4782 դիտում article-date 19:50 01-06-2018

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից». Արմեն Աշոտյան

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ: Մասնակցել են նաեւ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի խորհրդականները: Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարվել խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը: Խոսելով արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի գերակայություններն են: Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին քաղաքականության ոլորտում միասնաբար գործելու կարեւորությունը՝ դիվանագիտության գործիքակազմում խորհրդարանական բաղադրիչի լիակատար ներառականությամբ:

Նմանատիպ նյութեր