211652_close_icon
views-count2501 դիտում article-date 22:50 10-01-2021

Արշալույս Մղդեսյան. Պատերազմի 80-90 տոկոսը դրան նախորդած տնային աշխատանքն է

Լրագրող Արշալույս Մղդեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «26 տարի պատրաստվել պատերազմի ու պարտվել 44 օրում։ Սա հենց բլիցկրիգ է։ Կասեք` թուրքական բանակի դեմ էինք կռվում, շանս չունեինք։ Նախ, մեծ հաշվով, ոչ թե թուրքական բանակի, այլ թուրքական տեխնիկայի դեմ էինք կռվում։ Պետություն չունեցող քրդերը կռվել ու կռվում են թուրքական բանակի դեմ։ Քրդական ոչ կանոնավոր բանակը` ջոկատները, թուրքական բանակին քաղաքային մարտերում դիմադրեցին, ուշադրություն, 64 օր։ Մենք քաղաքային մարտեր գրեթե չունեցանք։ Հադրութը կորցրեցինք մի քանի օրում, Շուշին` նույն կերպ։ Երկու քաղաքները պատրաստած ու հարմարեցված չէին քաղաքային մարտերի համար։ Լեռներում էլ պարտվեցինք։ Մշտապես ասվել ու ասվում էր` տեղանքը լավ գիտենք, մեզ չեն կարողանալ հաղթել լեռներում, բայց 10֊ով զրո արին։ Մեր լեռներում պաշտպանական բնագծեր, երկար ու կարճ թունելներ, հաղորդակցության քողարկված ուղիներ, երկաթբետոնային ամրակետեր ունեի՞նք: Լեռներում կռվելը միայն դուխով չի լինելում, դրա համար էլ պետք են հարմարեցված ռազմական մինիմալ ենթակառուցվածքներ։ Հիմա պարզ է, որ դրանք չկային։ Գոնե դրանք կարելի էր անել վեջին 26 տարվա ընթացքում, կարելի էր չէ՞ առաջնագիծն ամբողջությամբ կահավորել, փորել թունելներ, հզոր ամրակառույցներ ստեղծել։ Պատերազմի 80-90 տոկոսը դրան նախորդած տնային աշխատանքն է։ Արեցիր կհաղթես, չէ` կմնաս բորտին։ Չենք արել, հլա մի հատ էլ արագացրել ենք պատերազմի գալուստը խնդրահարույց դիվանագիտությամբ։ Ժամերով խոսում էինք, փիլիսոփայում ապագա պատերազմների ու մեր հաղթանակների մասին։ Պարզվեց` դատարկաբանություն էր, ծակ փլիլիսոփայություն։ Ադրբեջանը տնային աշխատանքն էր անում, իսկ մենք` ծակ պրոֆեսորություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր