211652_close_icon

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. վերջինս գլխիվայր շրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count32390 դիտում article-date 12:06 09-01-2021
Այսօր, հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Ձորաղբյուրի կամրջի վրա բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Իսկ բախման պատճառով Mercedes-ը գլխիվայր շրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանալ են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ՝ Մայիս Բադոյանն ու Կառլեն Բաղյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Մ․ Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր