211652_close_icon
views-count91821 դիտում article-date 11:00 09-01-2021

Ավտովթար Երևանում․ հեռուստաաշտարակի հարևանությամբ բախվել են Lexus-ն ու Range Rover-ը․ վերջինս էլ բախվել է ծառերին ու հայտնվել ձորում՝ քարերի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում հեռուստաաշտարակի հարևանությամբ բախվել են Range Rover և Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Range Rover-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, այնուհետև հայտնվել ձորակում՝ քարերի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ չեն տուժել։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ՝ Սասուն Աղաբաբյանն ու Արման Վարդերեսյանը։ Փաստի առթիվ Ս․ Աղաբաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր