2423 դիտում
16:53 08-01-2021
Թուրքիան և Ֆրանսիան աշխատում են հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա
Թուրքիան եւ Ֆրանսիան աշխատում են հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա, բանակցությունները լավ են ընթանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան պատրաստ է բարելավել հարաբերությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ, եթե Փարիզը ցուցաբերի նույնպիսի պատրաստակամություն, հաղորդում է [url=https://www.reuters.com/article/us-turkey-france/turkey-says-talks-with-france-to-normalise-ties-going-well-idUSKBN29C2PP]Reuters[/url]-ը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցների ներկայիս լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ Փարիզը «կտրուկ» է հանդես գալիս Թուրքիայի դեմ՝ 2019-ին հյուսիսարեւելյան Սիրիա Անկարայի ներխուժումից հետո:
«Թուրքիան կտրականապես դեմ չէ Ֆրանսիային, բայց Ֆրանսիան կտրականապես դեմ է Թուրքիային «Խաղաղության գարուն» գործողությունից հետո»,- ասել է Չավուշօղլուն: «Ի վերջո, մենք շատ կառուցողական հեռախոսազրույց ունեցանք իմ ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ եւ պայմանավորվեցինք, որ պետք է մշակենք հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ»,- ասել է նա:- «Մենք հարաբերությունների կարգավորման գործողությունների ծրագրի կամ ճանապարհային քարտեզի վրա ենք աշխատում, եւ ամեն ինչ լավ է ընթանում... Եթե Ֆրանսիան անկեղծ է, Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները նաեւ Ֆրանսիայի հետ»:
Նմանատիպ նյութեր
1829 դիտում
11:07 27-07-2019
Երկիրը հնարավոր է բարեփոխել որոշակի «ճանապարհային քարտեզի» հիման վրա․ «Առավոտ»
2267 դիտում
15:17 21-04-2015
Թուրքիան չի կարող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճոխությունից հրաժարվել. Մևլեթ Չավուշօղլու
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
799 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
571 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին