Բացառիկ հնարավորություն Արցախում ներդրումներ անողների համար
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան գրառում է արել․
«Բացառիկ հնարավորություն Արցախում ներդրումներ անել ցանկացողների համար․
5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ: Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար:
5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով: Արցախը սպասում է ներդրումների՝ շինանյութերի արտադրության ոլորտում լինի դա, սպասարկման ու զբոսաշրջության, թե այլ բնագավառում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Բացառիկ հնարավորություն Արցախում ներդրումներ անել ցանկացողների համար 5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ...
Posted by Hayk Khanumyan on 2021 թ. հունվարի 7, հինգշաբթի