211652_close_icon
views-count70928 դիտում article-date 20:20 13-05-2017

Նորաշենի գյուղապետի նկատմամբ մահափորձ անողների մեջ է նաև մարզադպրոցի մարզիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրերս ոստիկանության կողմից միջագային հետախուզման մեջ գտնվող 4 անձանց մեջ է նաև մարզիչ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ կրակահերթ արձակելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ կասկածվում են Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը, Երևան քաղաքի Արցախի փողոցի 20 շենքում հաշվառված, սակայն Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում բնակվող՝ 28-ամյա Արթուր Նազարյանը, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 39-ամյա Ռոլանդ Գալուստովը և Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցքում հաշվառված, 28-ամյա Դերենիկ Սիմոնյանը։ Վերջինս աշխատում է «Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր» մարզադպրոցի մարզիչ։ Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և եթե նրանք հայտնաբերվեն կամ մեղայականով ներկայանան իրավապահ մարմիններին, նրանք տեղափոխվելու են Նուբարաշենի բանտ, և հաջորդ օրը Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչը հերթական անգամ միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի նրանց կալանավորման որոշումը վերահաստատվի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք Նորաշենի գյուղապետի ուղղությամբ կրակել են Lada Priora մակնիշի B 777 OP 93 համարանիշի ավտոմեքենայից, որով էլ հետո դիմել են փախուստի։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/10/1066567/]հայտնել [/url]էինք, որ մայիսի 3-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել էին Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Կ. Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել էին փախուստի: Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել էր և միջազգային հետախուզում էր հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ: Դեպքի հանգամանքները ճշտվում էին: Միջոցառումներ էին ձեռնարկվում հիշյալ անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում էր: [img]http://shamshyan.com/ups/images/075375400149468434362132.jpg[/img] Իսկ ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/10/1066567/]հայտնել [/url]էր, որ մայիսի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ էր եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չէր ստացել, իսկ Կ. Ղազարյանը՝ 3 հատ ոստքին և 1 հատ ուսի շրջանում էր վնասվածքներ ստացել: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր