35474 դիտում
14:48 07-01-2021
Նախիջևանի միջանցքից օգտվելու են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի հետ միասին կկարողանա օգտվել նոր տրանսպորտային միջանցքից Նախիջեւանից, հաղորդում է [url=https://ria.ru/20210107/koridor-1592224551.html]ria[/url].ru-ն:
Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջեւանն Ադրբեջանի արեւմտյան հատվածի հետ կապող միջանցք ստեղծել, նրա խոսքով` Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը «դրականորեն են արձագանքել գաղափարին»: Ըստ նրա` տրանսպորտային միջանցքի բացումը Նախիջեւանը դուրս կբերի շրջափակումից, միաժամանակ նոր տրանսպորտային զարկերակ կբացվի:
«Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքը բացելու ուղղությամբ: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այս միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Այդ պատճառով միջանցքն անպայման կբացվի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում: Այս ճանապարհից օգտվելու են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը եւ Իրանը: Այս ճանապարհն առանձնահատուկ կարեւորություն կունենա բազմակողմ համագործակցության համար »,- ասել է Ալիեւը 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսահամաժողովի ժամանակ:
Նմանատիպ նյութեր
71255 դիտում
18:14 26-10-2020
Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման
3080 դիտում
17:14 18-12-2021
«Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք». Ալեն Սիմոնյանը` ԱԺ-ի միջանցքից աթոռները հավաքելու մասին
Այս բաժնից
1258 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
850 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները
958 դիտում
16:10 07-01-2025
Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո