211652_close_icon

Երեկվա որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. ԱԻՊԾ

views-count1599 դիտում article-date 14:59 12-08-2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ օգոստոսի 11-ին, հյուսիսարեւելյան ուղղությամբ արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նույն ուղղությամբ (Մատաղիս-Թալիշ) փրկարարական մեկ ջոկատով որոնումները շարունակվում են այսօր:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր