ԵՄ 13 երկրների ԱԳ նախարարները կոչ են արել պատվաստանյութեր հատկացնել նաև Հայաստանին
Եվրամիությունը պետք է ստեղծի մեխանիզմ, որը հնարավորություն կտա այս տարվա գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութեր տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային:
Այս մասին ասված է ԵՄ 13 պետությունների արտաքին գործերի նախարարների՝ Եվրահանձնաժողովին ուղղված նամակում, հաղորդում է [url=https://tass.ru/obschestvo/10412199]tass.ru[/url]-ն։
«Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին արագ մշակել աջակցության մեխանիզմ, ինչպիսին արդեն գործում է Արևմտյան Բալկանների երկրների համար։
Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին (2021 թվականի առաջին կիսամյակում) մենք պետք է ուժեղ և համակարգված ազդանշան ուղարկենք այդ ծրագրի ռազմավարական կարևորության մասին։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պարզեցված հասանելիությունը կդառնա այս ազդանշանի կարևոր բաղադրիչը:
Վստահ ենք, որ այդ գործողությունները բարձր կգնահատվեն այդ պետությունների կառավարությունների և քաղաքացիական հասարակությունների կողմից և աշխարհում կբարձրացնեն Եվրամիության աշխարհաքաղաքական դերը»,- ասված է նամակում, որը ստորագրել են Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները։