211652_close_icon
views-count4529 դիտում article-date 16:42 05-01-2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով. Tert.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատաազմի հասարակայնության հետ կապերի վարչութունից: «Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել, սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»,-ասացին Սարգսյանի աշխատակազմից: Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ ՀՀ նախագահը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։

Նմանատիպ նյութեր