65942 դիտում
21:10 24-04-2020
Գյումրու Յոթ վերրք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով, մյուս եկեղեցականների թեստի արդյունքները բացասական են եղել. Միքայել Սրբազան. Tert.am
Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/24/church/3272345?fbclid=IwAR35tDx8Oiete2rx3fuG4yk40Y39HPkfwR-WDrSt2o18j-JJg-ktornTn8w]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Այլ վարակվածներ բարեբախտաբար չկան: Թեստավորվել է շուրջ 25 հոգի, երեկ երեկոյան բոլորի թեստերի պատասխանները բացասական են եղել: Մինչև մայիսի մեկը, սակայն գտնվելու ենք ինքնամեկուսացման մեջ»,- ասաց Սրբազանը:
Նա նաև տեղեկացրեց, որ եկեղեցին գործում է: «Երեկ Յոթ վերքի զանգերը չեն ղողանջել, քանի որ մոմավաճառը վարակվել էր և մնացած բոլոր աշխատողներն արդեն ինքնամեկուսացման և մեկուսացման հրահանգի մեջ էին, չնայած այդ ժամանակ արդեն հայտնի էին թեստերի պատասխանները, մենք նպատակահարմար համարեցինք, որ Յոթ վերքը դուրս մնա այդ ընդհանուր ծրագրից և չխախտեցինք ինքնամեկուսացման վիճակը»,- նշեց նա:
Նմանատիպ նյութեր
15755 դիտում
13:42 12-04-2020
«Մարտունի» բժշկական կենտրոնի բժիշկների թեստի արդյունքները բացասական են․ մարզպետ
11566 դիտում
15:23 19-03-2020
«Հայաէրոնավիգացիա»-ի ինքնամեկուսացված ջերմող աշխատակիցների թեստի պատասխանը բացասական է եղել
Այս բաժնից
907 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
913 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք