28371 դիտում
12:00 05-01-2021
Գյումրիում ՀՀ ՊՆ ծառայողը 07-ով բախվել է մեկ այլ ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակի հետնամասին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 01:40-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 29-ամյա Գևորգ Ս.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրին կայանված՝ Գյումրիի բնակիչ, 34-ամյա Ռուբեն Ս.-ի կողմից շահագործվող ԳԱԶ-5204 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Գևորգ Ս.-ն դեմքի մասում բազմաթիվ սալջարդ վերքերով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարրման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Գևորգ Ս.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ինժեներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9699 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին