29051 դիտում
10:49 05-01-2021
Առաջադրանքներից մեկի ժամանակ Գագիկը հերոսաբար զոհում է իր կյանքը
Լոռվա մարզի` Վանաձոր քաղաքից Գագիկ Սմբատի Միկիչյանը 2019թ.-ի դեկտեմբերի 20-ին զորակոչվեց հայրենիքի սահմանները պաշտպանելու։
Ծառայում էր Կապանի N զորամասում։
Հրետանավոր էր, «Գրադի» վարորդ։
Սովորել է Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցում։Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ս. Թևոսյանի անվան պետական Պոլիտեխնիկական քոլեջի ոսկերչական բաժնում։ Գագիկը զբաղվում էր սամբո մարզաձևով:
Բազմաթիվ հաջողությունների է հասել սպորտի բնագավառում:
Գագիկը ընտանիքի ավագ տղան էր, շատ ազնիվ հոգատար և կյանքով լեցուն, ուներ բազում նպատակներ։
Սեպտեմբերի 27-ին թուրք֊ադրբեջանական ագրեսիայի դեմ Գագիկը և իր հրետանավոր ընկերները աչքի են ընկել սխրանքներով և գրագետ կրակաերթերով։
Նա շատ մարտունակ էր, գրագետ, խիզախորեն կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները։
Առաջադրանքներից մեկի ժամանակ էլ, հոկտեմբերի 1֊ին Գագիկը հերոսաբար զոհում է իր կյանքը հայրենիքի համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2200 դիտում
14:42 27-06-2016
Գագիկը կոտրած մկրատով հարվածել է ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի հետույքին, մյուսի՝ ձեռքին