Մեսին հերթական ռեկորդն է սահմանել Լա Լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության վերջին տուրում դուբլի հեղինակ դարձավ «Էյբարի» հետ խաղում (2:2):
Արգենտինացին 36 գոլով դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ երկրորդ տեղից ռեկորդային 15 գոլի առավելությամբ:
Երկրորդ տեղը 21 գոլով կիսեցին Մեսիի թիմակից Լուիս Սուարեսը և «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման:
Մեսին գերազանցեց մադրիդյան ակումբի հարձակվող Ուգո Սանչեսի ցուցանիշը, որը 1986/87 մրցաշրջանում 34 գոլով էր լավագույն ռմբարկու դարձել: Լա Լիգայի երկրորդ ռմբարկուն «Բարսելոնայի» հարձակվող Գարի Լինեկերն էր, որը 14 գնդակ պակաս էր խփել: