Վրաստանում կորոնավիրուսը նահանջում է
Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը նվազում է ։ Հունվարի 2-ի դրությամբ ավելի շատ ապաքինվածներ են եղել, քան վարակվածներ։ Մասնավորապես` գրանցվել է 990 նոր դեպք, ապաքինվել է 3 265 մարդ, մահացել` 23-ը։
Ընդհանուր առմամբ` պանդեմիայի ողջ ընթացքում երկրում գրանցվել է վարակի 228 410 դեպք, 214 992-ն ապաքինվել է, 2 528-ը՝ մահացել։Այդ մասին տեղեկացնում է aliq.ge-ին:
Ներկայում երկրում 10 864 ակտիվ դեպք կա։ Կլինիկաներում բուժում է ստանում 4 664 մարդ, 322-ին արհեստական շնչառության ապարատ է միացված։ 50 հազարից ավելի մարդ տնային բուժում է ստանում։