Բոսնիա և Հերցեգովինայում բողոքի մասնակիցները նահանջում են
Բոսնիա և Հերցեգովինայում բողոքի ցույցերը գնում են դեպի անկում։ Ուրբաթ տեղի ունեցած անկագություններից հետո կիրակի կայացած զանգվածային ցույցը խաղաղ պայմաններում է ընթացել։ Սարաևոյում ցուցարարների պահանջով ավելի վաղ ձերբակալված ցուցարարները ազատ են արձակվել։
Բիխաչում, որտեղ շաբաթ օրը ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, «Բոսնիայի գարուն» ոչ պաշտոնական խմբավորման ղեկավարն իշխանություններին փոխանցել է իշխանափոխության պահանջով դիմում, որից հետո ակտիվիստները լքել են ցույցի տարածքը։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բոսնիա և Հերցեգովինայում բողոքի ակցիաներ էին ընթանում։ Ակցիայի մասնակից ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականը։