211652_close_icon
views-count3780 դիտում article-date 13:37 01-01-2021

Ամանորի գիշերն Ախալքալաքում 33-ամյա հայ երիտասարդ է սպանվել․ Tert.am

Ամանորի գիշերն Ախալքալաքում սպանություն է տեղի ունեցել։ [url=https://www.tert.am/am/news/2021/01/01/spanutyun/3487210?fbclid=IwAR17Wg1RpM4Y37m-p58VDPaRxoUjqPtVgF9idWyeyph2hjYEmMPzdVoFw3c]Tert.am[/url]-ի հետ զրույցում տեղի բնակիչ Ա. Կարապետյանը հայտնեց, որ բանավեճ է տեղի ունեցել, ինչին հաջորդել է կրակոցը։ Հարևան Սաթխա գյուղի 33֊ամյա երիտասարդ է սպանվել. վիրավորվել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել»,- ասաց Կարապետյանը։ Հարցին՝ հայտնի է, թե որն է սպանության պատճառը կամ կա կասկածյալ, թե ոչ, Կարապետյանը հայտնեց. «Իմ տեղեկություններով՝ կա, ոստիկանությունն այս պահին գյուղում է, սպասում ենք պաշտոնական տեղեկություններ»,- ասաց Կարապետյանը։ Նա հայտնեց, որ ենթադրաբար բանավեճի պատճառը, որին հաջորդել է սպանությունը, նախկինում ունեցած հարցերն են եղել։

Նմանատիպ նյութեր