211652_close_icon
views-count1352 դիտում article-date 12:38 01-01-2021

Ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել մոտ 47 000 արցախցի. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 220 փախստական։ «Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 47 հազար փախստական։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է հաղորդագրությունում: Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը։

Նմանատիպ նյութեր