211652_close_icon
views-count15301 դիտում article-date 19:14 31-12-2020

Միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը. Արշավիր Ղարամյան

Ավարտին է մոտենում 2020թ-ը ՝Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով: Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները: Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝ առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների: Գլխավոր հարցը օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից, պատասխանը մեկն է ՝ միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը: Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա:Պետք է կարողանանք ազգային հենքով, ու հային բնորոշ աշխատասիրությամբ ու վճռականությամբ կերտել նոր ապագա,որտեղ ազգային համերաշխությունն ու երկրի հանդեպ պատասխանատավությունը գալիք տարում կլինեն յուաքանչյուրի ուղենիշները: Հերոսական ոգու և ազգային արժանապատվության վերաիմաստավում եմ մաղթում Հայկ Նահապետի իսկական ժառանգներին։ 2021 թվականին բոլորիս մաղթում եմ՝ հայի հոգու,ոգու և ազգային արժանապատվության վերագտման,ինչպես նաև ստի,կեղծիքի և նախանձի ձերբազատման տարի: [b]Արշավիր Սուրենի Ղարամյան[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ավարտին է մոտենում 2020թ-ը ՝Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով: Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով...

Опубликовано Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян Четверг, 31 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր