Անկախ ամեն ինչից՝ Նոր Տարին նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում. Սամվել Դանիելյան
Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով.
«2020 թվականը չափազանց բարդ տարի էր: Այն հատկապես ծանր էր Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի համար՝ covid19 և պատերազմ, 24/7 անդադար ու լարված աշխատանք:
Արյունաբանական կենտրոնն արյուն էր մատակարարում հանրապետության բոլոր բուժհաստատություններին, որտեղ կար արյան կարիք: Այս օրերին Արյունաբանական կենտրոնի առջև դրված էր ծանր պատասխանատվություն. արյան պաշարների բավարար քանակի ապահովում:
Հարկ է նշել, որ մեր կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ արյան պաշարների համալրումը: Հավատարիմ մնալով կոչմանը՝ մեր աշխատակիցներն արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հայրենակիցները ստանան որակյալ բուժօգնություն: Երախտապարտ եմ անձնվեր աշխատանքի համար: Գալիք տարում մաղթում եմ անսպառ ուժ և եռանդ, որպեսզի նույն ոգով շարունակեք ձեր առաքելությունը:
Անկախ ամեն ինչից Նոր Տարին նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում: Այս տարի առավել քան երբևէ յուրաքանչյուրս լցված ենք սպասումներով, հույսով ու հավատով, որ եկող տարին լինելու է խաղաղության, առողջության և ձեռքբերումների տարի: Թող այդ նոր մեկնարկն արդարացնի բոլորիս սպասելիքները»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Անկախ ամեն ինչից Նոր Տարին նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում: Այս տարի առավել քան երբևէ յուրաքանչյուրս լցված ենք...
Опубликовано Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն Четверг, 31 декабря 2020 г.



