211652_close_icon
views-count2475 դիտում article-date 23:26 30-12-2020

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները, նշելով, որ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին, քննարկել գերիների փոխանակման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված հարցերը։ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այս ուղղությամբ շարունակվում են ակտիվ աշխատանքները նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների անձնական գործերը քննության առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել է, որ պաշտպանական գերատեսչությունն այսուհետ ևս գործադրելու է բոլոր ջանքերը՝ գերեվարվածներին օր առաջ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր