211652_close_icon
views-count4558 դիտում article-date 22:22 30-12-2020

Գագիկ.Ծառուկյանը հանդիպել է պատերազմում վիրավորում ստացած Աբովյանի և Առինջի զինծառայողների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Աբովյանի և Առինջի զինծառայողների հետ: ԲՀԿ նախագահն անգնահատելի է համարել տղաների նվիրումը հայրենիքին՝ նշելով, որ նրանք ռազմի դաշտում արել են անհնարինը: «Այս պատերազմում հայ զինվորը չի պարտվել, պարտվել է իշխանությունը»,- շեշտել է Գագիկ Ծառուկյանը: Նա առաջնահերթ է համարել գերիների և անհետ կորածների խնդիրը, ընդգծել՝ հանուն հայրենիքի ջանք չխնայած մեր հերոսներն ու նրանց ընտանիքները պետք է արժանանան առանձնահատուկ ուշադրության:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր