2453 դիտում
15:04 11-08-2022
408 մլն դրամ կհատկացվի պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների աջակցության համար
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 408 մլն դրամ կհատկացվի 44-օրյա պատերազմի հետեւանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած 816 զինծառայողների աջակցության համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի փաթեթով։
Ներկայացվող նախագծով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.2-րդ կետից, այն է՝ Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր
2023 դիտում
14:48 06-11-2020
Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար եկող տարի բյուջեից կհատկացվի 800 մլն դրամ
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
616 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին