Կարեն Գիլոյան. Իմ առաջին քայլն Արցախում մարզադպրոցի բացումն է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ փոխնախարար Կարեն Գիլոյանի առաջին քայլը կլինի Արցախում վերանորոգված մարզադպրոցի բացմանը մասնակցելը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է նորանշանակ փոխնախարարը:
Նշենք, որ երկարամյա մարզական մեկնաբանը նախարարությունում համակարգելու է սպորտի զարգացման հետ կապված հարցեր։
Նա ընդգծեց, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու որևէ կուսակցության անդամ չի եղել։
«Ամբողջ կյանքս սպորտում է եղել։ Ուժերիս ներածի չափ ամեն ինչ կանեմ, որ օգտակար լինեմ հայկական սպորտին»,-ասաց նա։
Ամանորը նա պատրաստվում է դիմավորել Արցախում, ու մեկնելու պատրաստություններ է տեսնում։ Մարտունիում նա մասնակցելու է վերակառուցված մարզադպրոցի բացմանը, որն ավիրվել էր պատերազմի ժամանակ։