Պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին, ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ այնտեղ արդեն մենք չենք. Սենոր Հասրաթյան
Ավարտին է մոտենում հերթական ծանր օրը. հոգեբանորեն ճնշված եմ. պատշգամբիս պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թանձր մթության մեջ տարածվող հորիզոնն, ասես, ինձ նայում է օտարի աչքերով:
Ուղեղիս մեջ չի տեղավորվում այն միտքը, որ այնտեղ արդեն մենք չենք, որ հայաշեն բերդաքաղաքն այլևս գտնվում է օտար ափերում... Ո՞ւմ բացթողման արդյունքն էր այս ողբերգությունը՝ «դավաճան» ժողովրդի, թե՞ կանխամտածված դավաճանության...
Արդեն քանի գիշեր է, չեմ քնում, ու նաև չգիտեմ, թե ինչպես եմ քնելու այս և հաջորդող գիշերները»: