211652_close_icon
views-count7065 դիտում article-date 13:43 06-11-2020

Երբ մարտեր են Շուշիի մատույցներում, ամենահարմար պահը չէ հանրային հարթակ բերել խանգարող թեմաներ. Սենոր Հասրաթյան

Ռազմական տեղեկատվությունը պաշտպանական համակարգի կարեւոր բաղադրիչներից է, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանում ունի ռազմավարամարտավարական նշանակության հարցերի լուծման այն գործառույթները, ինչպիսիք ունեն բանակային մյուս ծառայությունները, այն է՝ ռազմական գաղտնիքի պահպանման հրամայականով ապահովել զինված ուժերի առջեւ դրված խնդիրների լիարժեք լուծումը: Այս մասին գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա նաեւ հավելել է. «Հանրային իրազեկման գործառույթը բանակի մամուլի ծառայության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության ուղղություններից մեկն է, որը պետք է կյանքի կոչվի բացառապես առաջադրված խնդրի լիարժեք կատարման առաջնահերթությունից ելնելով, այլ ոչ թե սոսկ լրատվություն տարածելու անորոշ նպատակով: Այսօր, քան երբեւէ, ինչպես մեր ռազմատեղեկատվական ոլորտի պատասխանատուները, այնպես էլ այդ ոլորտին առնչվող մեզնից յուրաքանչյուրը պարտադրված ենք հավատարիմ լինել այս սկզբունքին եւ հետեւողականորեն նպաստել մեր հաղթանակի կերտման գործին: Ամեն մեկս պետք է լիարժեք գիտակցենք, որ այսօր, երբ մարտեր են ընթանում Շուշիի մատույցներում, ամենահարմար պահը չէ հանրային հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը ոչ այնքան օգնում, որքան խանգարում է մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանը:

Նմանատիպ նյութեր