5494 դիտում
11:58 22-07-2020
Մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու, այդ ժամանակ Ալիեւ կրտսերը Ստամբուլի խաղատներում էր. Սենոր Հասրաթյան
Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ հարեւան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագորգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետեւյալ բառամթերքը. «...Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույն եւեթ վազեցին Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու...»: Եզրափակելով՝ նաեւ հոխորտաց. «...Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի...»:
Դե ինչ, երեւի տեղն է թարմացնելու հարեւան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական եւ ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել:
Իհարկե, Իլհամ միապետը չի կարող սա հիշել, եւ գիտե՞ք ինչու, որովհետեւ երբ ադրբեջանական «ամենազոր» բանակը եւ վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած Հայոց բանակից, հայր Ալիեւի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում...
Եվ միայն հայրենիք վերադարձավ այն ժամանակ, երբ իր հոր խնդրանքով Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը... Ահա սա է պարոն միապետ պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որն ի դեպ կրկնվեց նաեւ քո օրոք՝ 2016թ. ապրիլին... Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1807 դիտում
22:30 16-06-2021
Այսօր մենք ազգովին դարձել ենք խելագարի համառությամբ այդ զանգվածին առաջնորդող վիժվածքի գերին. Սենոր Հասրաթյան
2155 դիտում
18:20 30-12-2020
Պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին, ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ այնտեղ արդեն մենք չենք. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր