211652_close_icon
views-count8786 դիտում article-date 15:49 30-12-2020

Հայտնաբերվել ևս 22 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ․ NEWS.am

Որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութից, Ջաբրայիլից, Կուբաթլուից եւ Զանգելանից հայտնաբերվել է 22 աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 30-ին, [url=https://news.am/arm/news/621679.html?fbclid=IwAR064FIHSFwpY2d1Q5ZBOvrskbwi5m9dyThG7yDvHfv3MDoq75S4_QgIWoA]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «Այսօր մեկ ջոկատ իրականացնում է որոնողական աշխատանքներ Ֆիզուլիում։ Եվս մեկ խումբ պետք է որոնողական աշխատանքներ իրականացներ Կուբաթլուում, սակայն ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունը, թույլ չի տվել։ Առաջիկա օրերին կլինեն որոնողական աշխատանքներ, թե ոչ՝ կախված է ադրբեջանական կողմից»,- հավելեց Հունան Թադեւոսյանը։ Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1133 զոհված զինծառայողի մարմին: Հիշեցնենք, որ նախօրերին ադրբեջանական կողմը չէր թույլատրել որոնողական աշխատանքներ կատարել Ֆիզուլիում, իսկ ավելի վաղ՝ Հադրութում։

Նմանատիպ նյութեր