211652_close_icon
views-count3276 դիտում article-date 11:02 22-12-2020

Հայտնաբերվել եւս 8 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ․ NEWS.am

Հադրութի, Ջաբրայիլի եւ Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 22-ին, [url=https://news.am/arm/news/620229.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Հորադիզի, Ջաբրայիլի եւ Շուշիի լեռնաանտառային տարածքներում»,- նշեց Հունան Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի մարմին: Հիշեցնենք, որ որոնողափրկրարական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով երեկ հայտնաբերվել են 61 օր անհայտության մեջ գտնվող երկու քաղաքացի: Նրանք Հադրութի բնակիչներ հայր եւ որդի Միքայել եւ Գեղամ Պետրոսյաններն են: Այժմ նրանք բժիշկների հսկողության տակ են:

Նմանատիպ նյութեր