1527 դիտում
15:58 30-12-2020
Սահմանների որոշման հարցը մարդկանց կենսական իրավունքները լրջորեն վտանգելու, ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել․ ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի մարզ
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը դեկտեմբերի 29-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Պաշտպանը հանդիպումներ է ունեցել համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ Գեղարքունիքի մարզպետի, ինչպես նաև Գեղամասար համայնքի ղեկավարի հետ։
Հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում:
Սահմանային դարձած գյուղերի բնակիչներն իրական մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերում են ինչպես կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, այնպես էլ կենսական կարևորության մյուս իրավունքներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ ու անասնապահության զբաղվելու անհնարինությանը։
Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվել են ինչպես գործարարության ոլորտին, այնպես էլ աշխատողների իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր։
Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ:
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
23:04 06-05-2024
Մեր զինվորի առողջությունը և կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները․ Վարդան Ոսկանյան
1452 դիտում
09:00 01-02-2021
ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն հիմքում
Այս բաժնից
868 դիտում
11:55 13-01-2025
Եռաբլnւրից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ
667 դիտում
11:45 13-01-2025
Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ