211652_close_icon
views-count3220 դիտում article-date 15:21 30-12-2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին. Aysor.am

[url=https://www.aysor.am/am/news/2020/12/30/%D5%8A%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1789558]Aysor.am[/url]-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է շնորհավորանք: ՌԴ նախագահի շնորհավորանքի մասին մինչ այս տեղեկացրել էին ՀՀ վարչապետի աշխատակազմը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին, որ գալիք տոների առթիվ ՀՀ երրորդ նախագահը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում: Օրեր առաջ Սերժ Սարգսյանին շնորհավորանք է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նմանատիպ նյութեր