211652_close_icon
views-count1501 դիտում article-date 14:13 30-12-2020

Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է ՌԴ վարչապետը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «2020 թվականին ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետևողականորեն զարգացել են: Ակտիվ աշխատանքներ են կատարվել՝ մեծացնելու փոխգործակցությունը առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը 2021 թվականին կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, համատեղ խոշոր նախագծերի մեկնարկին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը: Մտադիր ենք ակտիվորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետճգնաժամային վերականգնման հարցերում»,- մասնավորապես ասվում է Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում: Ռուսաստանի վարչապետը Հայաստանի նախագահին մաղթել է առողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Նմանատիպ նյութեր