62719 դիտում
10:24 30-12-2020
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Niva-ն ու Toyota RAV4-ը. կա 1 զոհ․ 7 վիրավորներից 3-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, դեկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արծվաբերդ բնակավայրի բնակիչ 42-ամյա Ռազմիկ Պապյանի վարած VAZ 2121 մակնիշի և Այգեձոր բնակավայրի բնակիչ 45-ամյա Գարեգին Չատյանի վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Պապյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ համագյուղացի 24-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, Toyota-ի վարորդ Գ․ Չատյանն ու նրա ուղևորներ՝ 41-ամյա Գայանե Չանգլյանը, 8-ամյա Սարգիս Չատյանը, 78-ամյա Էդիկ Չատյանը, 11-ամյա Նաիրա Չատյանը և 16-ամյա Ծովինար Չատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու դուրս բերել մահացածի դին։ Օպերատիվ են գործել նաև Բերդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիիչներ՝ Արգամ Մայիլյանի և Վոլոդյա Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ․ Սարգսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները ՃՈ ավագ տեսուչ Իգիթ Բլբուլյանի ուղեկցությամբ՝ քարշակով տեղափոխվել են Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+