211652_close_icon
views-count3231 դիտում article-date 18:04 29-12-2020

Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում են. նրանց հանդիպումը դեռ չի սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավտոշարասյունով ժամանել է Ազգային ժողով: [url=https://news.am/arm/news/621534.html?fbclid=IwAR3IvWPpQCCumjLIX_XTuSKt1BeqlLE0thMGwbLcf8oEMrWJEGVioILegrY]NEWS.am[/url]-ի թղթակիցը հաղորդում է, որ դրանից քիչ առաջ խորհրդարան էր ժամանել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս պահին ԲՀԿ-ն խմբակցության նիստ է հրավիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ է հանդիպել, ապա նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Սպասվում է, որ ԲՀԿ խմբակցության նիստից հետո տեղի կունենա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը: Օրակարգում, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր