211652_close_icon

Ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար. գյուղում իրավիճակը լարված է

views-count19982 դիտում article-date 17:58 29-12-2020
Ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել հայ բնակիչներին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար։ Այս մասին [url=https://news.am/arm/news/621527.html]NEWS.am[/url]-ը տեղեկացավ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանից։ «Հակառակորդը սպառնացել է, որ եթե մինչեւ վաղն առավոտյան ազատած չլինեն տարածքները, ապա զորքով հարձակվելու են գյուղացիների վրա։ Գյուղացիներին եւ գյուղապետին ասել են, որ Հայաստանի իշխանությունը դեռեւս 10 օր առաջ տեղյակ է եղել այդ մասին»,- պատմեց Մենուա Հովսեփյանը։ Նա ասաց, որ այս պահին գյուղացիները փակել են գյուղով անցնող մայրուղին. «Այդ մայրուղին նույնպես անցնում է Ադրբեջանին։ Գյուղացիներն ուզում են հասկանալ՝ 10 օր ժամանակ տալու մասին ում են ասել, ով է տեղյակ եղել։ Ցավոտ փոխզիջումներ են»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր