211652_close_icon
views-count8541 դիտում article-date 12:09 05-05-2020

Մինչև մայիս՝ կեսն էլ կթեթևանա, ինձ թվում է կարելի է անել. Սասուն Միքայելյանը՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարները կրկնապատկելու մասին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հույս ունեմ՝ Արցախի ազատամարտի վետերաններին չենք հասցնի մինչև 70 տարեկան ու նոր ինչ-որ պարգևավճարներ տանք, որովհետև մարդ չի մնա: [url=https://www.tert.am/am/news/2020/05/05/Mikayelyan-sasun/3280675?fbclid=IwAR1xjfUzr1jbiV8SSNCHJmyahO6_sFzOcXJiHtbDd1bzYBDQ-CKUg_MxcO4]Tert.am[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ասաց «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Հայրենական մեծ պատերազմի վտերանների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցին: «Նույն արցախյան ազատամարտի մասնակիցներին հինգ հազար դրամ հավելավճարը, որ տալիս է պետությունը՝ թոշակի անցնելու դեպքում, շատ մեծ պրոբլեմ են սարքում, կուզենայի մեր կառավարությունը դրան ուշադրություն դարձներ»,-ասաց նա: Սասուն Միքայելյանը նշեց, որ արցախյան ազատամարտի վետերաններն էլ նպաստավոր վիճակում չեն և ունեն սոցիալական մեծ խնդիրներ: «Ոչ թե մենք լացում ենք, այլ հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի»,-ասաց նա: Ըստ նրա՝ այս նախագծի ընդունումը՝ մեծ տրագեդիա չէ: «Եթե մինչև մայիսին էլ մարդ չի մնա, կեսն էլ կթեթևանա, ինձ թվում է՝ կարելի է անել»,-ասաց նա: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/05/Mikayelyan-sasun/3280675?fbclid=IwAR1xjfUzr1jbiV8SSNCHJmyahO6_sFzOcXJiHtbDd1bzYBDQ-CKUg_MxcO4]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր