211652_close_icon
views-count1073 դիտում article-date 13:15 05-12-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի փրկիչը կամ լավ դարպասապահը թիմի կեսն է

Պրեմիեր լիգայի վերջին 4 խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 4 հաղթանակ է տոնել, ինչի շնորհիվ ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը: Սակայն ակնհայտ է, որ եթե չլիներ թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հուսալի խաղը, ապա «կարմիր սատանաները» մրցաշարային աղյուսակում ավելի ցածր հորիզոնական կզբաղեցնեին: Daily Mail-ի վերլուծել է իսպանացի դարպասապահի խաղը և եկել է այն եզրահանգմանը, որ թիմի վաստակած 25 միավորից՝ 9-ը բերել է Դե Խեան: Փաստորեն, առանց իսպանացու մանկունիանցիները կգտնվեին 11-րդ տեղում: [b]1. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝2:1, հոկտեմբերի 5[/b] Այս խաղում «Յունայթեդ»-ը նույնիսկ կարող էր պարտվել, կամ էլ ոչ-ոքի խաղալ,սակայն Դե Խեայի հերոսական խաղի շնորհիվ թիմը կարողացավ մեծ դժվարությամբ պահպանել հաղթական հաշիվը: Դարպասապահը նախ հետ մղեց Լեյթոն Բեյնսի 11 մետրանոց հարվածը, իսկ խաղվերջում Լեոն Օսմանի հուժկու հարվածներից հետո անհավանական սեյվերի հեղինակ դարձավ: [img]http://isport.ua/uf/images2/21f69f5000000578-0-image-a-8_1417613740091.jpg[/img] [b]2. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝1:1, հոկտեմբերի 26[/b] Արդեն խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ վերջին րոպեին Ռոբին վան Պերսին հավասարեցրեց հաշիվը: Սակայն դա էլ պարտությունից չէր փրկի «Յունայթեդ»-ին, եթե Ազարի մեն-մենակ դուրս գալուց հետո Դե Խեան չչեզոքացներ իրական գոլային վտանգը, ինչպես նաև չփակեր Դրոգբայի հիանալի հարվածը: [b]3. «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2, նոյեմբերի 22[/b] «Զինագործները» խաղով գերազանցում էին մրցակցին, սակայն ոչ Ջեկ Ուիլշիրը, ոչ Ալեքս Օքսլեդ- Չեմբեռլենը և ոչ էլ Դանի Ուելբեքը չկարողացան խոցել իսպանացու պաշտպանած դարպասը: Դե Խեան փայլուն և անձնուրաց խաղ ցուցադրեց, ինչի շնորհիվ հյուրերին հաջողվեց դիմակայել տանտերերի հարձակմանը և կարևորագույն երեք միավոր վաստակել սկզբունքային մրցակցի հետ խաղում: [img]http://isport.ua/uf/images2/236a118b00000578-0-image-a-2_1417613289519.jpg[/img] [b][b]4. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի»՝2:1, դեկտեմբերի 2[/b][/b] Աս խաղում մանկունիանցիները պետք է վստահ հաղթանակ տանեին, սակայն խաղավերջում հյուրերը մի քանի հիանալի շանս ստացան մեկ միավոր տանել Մանչեսթերից: Այդուհանդերձ, Մամե Դիուֆը և Մարկո Արնաուտովիչը անզոր գտնվեցին Դե Խեայի դեմ, քանի որ իսպանացին անհավանական սեյվեր կատարեց նրանց հարվածներից հետո:

Նմանատիպ նյութեր