211652_close_icon
views-count939 դիտում article-date 17:56 29-12-2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ դեսպանությունը պատրաստակամ է գործադրելու իր առավելագույն ջանքերը՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցույթունը զարգացնելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր