211652_close_icon
views-count993 դիտում article-date 11:04 29-12-2020

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը: Դեկտեմբերի 28-ին գումարված նստաշրջանի օրակարգում ներառված է 15 հարց: Պատգամավորները 2-րդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումների կատարելու օրենսդրական փաթեթը: Խորհրդարանի նիստի ընթացքում կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցը: Ազգային ժողովում փակ և գաղտնի քվեարկությամբ կանցկացվի նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր